?

Log in

No account? Create an account

Գյումրին մեռնող քաղաք չպետք է լինի, մայրաքաղաքում քննարկվում են Գյումրու զարգացման հեռանկարները

Feb. 1st, 2016 | 07:03 am

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման վերաբերյալ առաջարկությունների քննարկում էր մայրաքաղաքում: Քննարկման սկզբում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ Գյումրու զարգացումը առաջնահերթ խնդիր է կառավարության համար, ուստի այդ թեմայով քննարկումները շարունակական են լինելու, հանդիպումներ են լինելու նաև Գյումրիում:

Քննարկմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը և վաստակավոր ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը և Գուրգեն Մուշեղյանը:

Վերջինս քննարկման ընթացքում նշեց ոլորտում առկա խնդիրները և հանդես եկավ առաջարկներով: Մուշեղյանը որպես հիմնական խնդիր նշեց անհամաչափ բնակեցումը, երբ Երևանը գերծանրաբեռնված է, իսկ մարզերը՝ թերբնակեցված, իսկ Երևանում էլ բոլոր խնդիրները լուծվում են կենտրոնի ծանրաբեռնվածության հաշվին:

Վերջինս նաև նշեց, որ 1988 թվականին երկրաշարժից հետո կան շենքեր Երևանում, որոնք նախատեսված են 7 բալանոց երկրաշարժի համար, ինչն անթույլատրելի է:

Վաստակավոր ճարտարապետն առաջարկում էր, որ Գյումրիում ստեղծվի ներդրումային միջավայր:

«Եթե Գյումրիում չկա երիտասարդություն, դա ամենամեծ խնդիրն է, Գյումրին տրադիցիոն քաղաք է, այն մեռնող քաղաք չպետք է լինի, էնտեղ կարող ենք տանել մայրաքաղաքում գտնվող համալսարաններից մի քանիսը, ինչը քաղաքին երկրորդ շունչ կտա»,- ասում էր ճարտարապետը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ անհրաժեշտ է ապակենտրոնացնել Երևանը: Հիշեցրեց իր առաջարկի մասին, որ Մշակույթի և սպորտի նախարարութունները, ինչպես նաև մի քանի բուհական հաստատություններ կարելի է տեղափոխել Գյումրի.

«Չի կարելի գլուխը մեծացնել, մարմինը փոքր թողնել ու ստանալ մի հատ ռախիտ մարմին»,-ասում էր Սամվել Բալասանյանը: Նշեց, որ մայիսի 17-ին մեկնարկում է Եվրոպայի օրերը, և ինքն ամաչում է, որ «արտասահմանից ժամանած հյուրերը» տեսնելու են քաղաքի «կարկատած փողոցները», սակայն ոչինչ անել չի կարող, քանի որ քաղաքային բյուջեն որևէ հնարավորություն չի տալիս:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ ներկայացված առաջարկներից շատերն իրատեսական չեն, քանի որ բավական մեծ ներդրումներ են պահանջում, իսկ այսօր Գյումրիում նույնիսկ երկրորդական փողոցների վերանորոգման համար միջոցներ չկան.

«Այսօր Գյումրին գոյատևում է միայն 102-րդ ռազմաբազայի շնորհիվ, շարժն ապահովվում է միայն ռուս զինվորականների ծախսած գումարներով: Գյումրիում ոչինչ գրավիչ չէ, ոչ էլ բիզնեսի տեսանկյունից: Գյումրիից բոլորը գալիս են Երևան»,-ասաց պատգամավորը:

Link | Leave a comment | | Flag

Люди,которые всегда видят во всем красивое

Jan. 31st, 2016 | 11:51 am

Мне на душе  одновременно стало и грустно и радостно. Такие люди всегда видят красивое в том, на что мы даже внимание не обращаем. Они никогда не жалуются на жизнь. А наоборот во всём видят красоту.
А мы всё время жалуемся. Никогда не задумываясь о том, что другие просто мечтают оказаться на нашем месте, что другие просто хотят нормально ходить . Но к сожелению это не купишь за деньги. Бог ограничивает у этих людей физические возможности, но даёт им душевные силы. Oни гораздо сильнее нас, но мы недооцениваем их. Жить как они мы наверное не смогли бы. Надо брать пример  с этого парня. Он ничего не говори,т а просто любит и ценит всё вокруг. Мы не знаем, что будет завтра, а пока мы здоровы, надо жить, чувствовать и не быть таким хлоаднокровным, как в других странах.  Ведь этим  наш народ и  отличается от других, не надо зaбывать о наших предках и становиться рабом интернета, не замечая, то что происходит вокруг нас. Надо чаще помогать не дожидаясь ничего взамен.
Люди с ограниченными физическими возможностями, но сильные духом. Они прекрасны. Не знаю, кем они бывают до этого, но когда по каким- то причинам бог отбирает у них физические возможности, они становятся добрее. А если они такими и рождаются, то они уже очень добрые. Немного странные, но по хорошему. Я горжусь ими .
У нас в школе тоже есть такие дети. И это хорошо, что они идут в нормальную школу, как другие. На мой взгляд, они даже лучше из многих моих знакомых в школе . Я никогда не смеюсь над ними и не понимаю людей, которые принимают их по особому. Если у них ограничены физические возможностями, то что- то другое обязательно  развито очень хорошо. И такие люди становятся известными благодаря своим талантом, усилиям и силы воли. Например Стивен Хокинг .Геройпрочитанного мной произведения создал для себя мир чудес, где мог свободно бродить и странствовать, несмотря на свои физическиe недостатки. Мир, где не требуется так много усилий, чтобы сделать что-то обыкновенное. Там он чувствовал себя комфортно и этим образом мог утолить одолевавший в нём голод. Наверно жизнь с закрытыми глазами у него была намного ярче и лучше.

Link | Leave a comment | | Flag

Քաղաքացիություն հասկացությունը

Jan. 30th, 2016 | 01:19 pm

Քաղաքացիությունը պետության և անձի միջև կայուն իրավական կապն է, որի ուժով պետությունը և անհատը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և պարտականություններ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ ՀՀ-ում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ, եթե նա օրենքով սահմանված կարգով վերջին 3 տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:

Առանց վերջին 3 տարին Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու և հայերեն լեզվի իմացության պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար  Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես նաև օտարերկրյա պետություններում  Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող հետևյալ անձինք.

1.     1.այն անձը, որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,

2.     2. այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում և որը 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3. ազգությամբ հայերը.

4. այն անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիություն ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ:

Այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած  Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետությունների:

Համամիտ եմ քաղաքացիություն ստանալու օրենքեների հետ։ Բայց  չհասկացա, ինչու՞ այն հայը, որ դառնում է ուրիշ երկրի քաղաքիցի մեկ է պարտադիր պետք է ծառայի, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում։ Կարծում եմ դա անարդար որոշում է։ Այստեղի քաղաքացուն  պետք է զիջեն և դնեն նրա դիմաց պայաման, որ լքելով ՀՀպետք է ծառայի այլ պետությունում, ոչ թե դա հաշվի չառնելով կրկին ստիպեն այստեղ ծառայել։

Link | Leave a comment | | Flag

Անտիբիոտիկներ

Jan. 30th, 2016 | 12:19 pm

Պարտադիր չէ փոքր ջերմության դեպքում անմիջապես անտիբիոտիկներ ընդունել, ի վերջո տատիկների մեթոդները կան։
Ավելի
քան տասը տարի է, ինչ Եվրոպան պայքարում է հակաբիոտիկների կայունության դեմ: Մի շարք երկրներ, որոնց թվում նաև Միացյալ Նահանգները, արգելում են մանկահասակ երեխաներին բուժել հակաբիոտիկներով:
Նշենք, որ ԱՀԿ-ն կոչ է անում հանրությանը հակաբիոտիկները կիրառել միայն բժշկի նշանակմամբ և միայն բժշկի կողմից սահմանված ձևով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակամանրէային դեղերի նշանակումների ավելի քան 40 տոկոսը հիմնավորված չէ:
Խոսքը հատկապես վերաբերում է թույլ մրսածության, հարբուխի կամ անգինայի դեպքում հակաբիոտիկներով բուժմանը: Նման դեղորայքից խուսափում են նաև մեզ մոտ: Պարտադիր չէ փոքր ջերմության դեպքում անմիջապես անտիբիոտիկներ կամ այլ դեղեր խմել։ Ի վերջո տատիկների մեթոդները կան, որոնք ավելի լավ արդյունք են ապահովում: Պետք չէ միանգամից դեղորայքային բուժում սկսել:
Միայն այն դեպքում, երբ օրգանիզմը չի կարողանում պայքարել վարակի դեմ, բժշկի ցուցումով հարկավոր է դիմել նմանատիպ դեղորայքի: Իսկ դրանց օգտագործումը, դեղորայքային կայունության են հանգեցնում:
Հակաբիոտիկային կայունությունը մեր երկրում նվազեցնելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը ռազմավարություն է մշակում: Կստեղծվեն ստանդարտ սխեմաներ, որից բուժման ընթացքում կօգտվի բժիշկը:
Մի շարք երկրներում հակաբիոտիների դեմ պայքարում են օրենքի ուժով: Հայաստանում կա համապատասխան օրենք ու առողջապահության նախարարի հրաման, սակայն երբ հերթը հասնում է դեղատներից դեղի վաճառքին, մոռացվում է թե օրենքը, թե հրամանը: Իրավիճակը շտկելու համար, նախարարություն նախաձեռնելու է էլեկտրոնային առողջապահության գործընթացը, ըստ որի դեղատոմսն էլեկտրոնային ուղեկցող պարտադիր փաստաթուղթ կդառնա:
Հակաբիոտիկներ են ստանում ոչ միայն դեղորայքի, այլև ուտելիքի միջոցով։ Մենք պետք է ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներկրվածի սնունդի ոլորտը վերահսկենք, որ սպառենք այնպիսի սնունդ, որը զերծ է անտիբիոտիկից:

Link | Leave a comment | | Flag

Պոլիդակտիլիա

Jan. 27th, 2016 | 11:33 am

Նորմալ մարդկանց մոտ ձեռքերից յուրաքանչյուրը ունենում է 5 մատներ բայց պոլիդակտիլայով հիվանդ մարդկանց մոտ կարող է հասնել տասը կամ ավելին. Լրացուցիչ մատներից բացի մարդը կարող է ունենալ մի քանի ձեռք ոտք և այլն; Սովորաբար լրացուցիչ մատները միայն խոչընդոտում են աշխատանք կատարելուն և առհասարակ ինչ-որ բան անելուն և բացասաբար են ազդում երեխայի հոգեբանության վրա, դարձնելով նրան քմահաճ և տխուր, բայց որոշ դեպքերում լրացուցիչ մատը չի խանգարում և չի առաջացնում որևէ անհարմարություն, այս տարբերակը կոչվում է անոմա:
Եթե ​​պոլիդակտիլիան ձեռքերի վրա ունի կոսմետիկ թերություն ապա սկսում են խանգարվել վերջույթները: Երբ պոլիդակտիլիան ոտնաթաթի մասում է՝ մեծանում է մատերի և այլ օրգանների թիվը, այս դեպքում այլանդակվում և ծռմռվում են հյուսվածքները(ոսկորները, հոդերը), որը առաջացնում է երեխայի մոտ տարիքի ընթացքում և տարիների ընթացքւմ գնալով ավելի է դժվարացնւմ բուժումը,այդ երևույթը կոչվում է անոլիա։ Արատները երեխայի մոտ առաջացնում են ոչ ճիշտ քայլվածք, սահմանափակում է ֆիզիկական զարգացումը և կարիերայի ասպարեզում առաջխաղացումը, և հետևաբար, բացասաբար է ազդում երեխայի հոգեբանության վրա առաջացնելով թերարժեքության համալիր ։
Պոլիդակտիկաի առաջացումը կարող է կրել ժառանգական բնույթ, որոշ ընտանիքներում նման արատը փոխանցվում է սերնդեսերունդ:
Պոլիդակտիլիան կարող է լինել բնածին, որը առաջանում է պտղի զարգացման ընթացքում :.Հաճախ այս առաջանում է, երբ պտուղը վաղ հղիության ժամանակ ապագա մոր անուշադրության հետևանքով ունենում է որոշակի թունավոր էֆեկտեր (օրինակ մոր որոշակի հաբերի ընդունման ժամանակ որոշ դեղեր, որոնք ունեն տեռատոգենիկ բնույթ այսինքն վատացնում են երեխայի կարողությունները և օրգանների ձևավորման ընթացքում առաջանում են տարբեր տեսակի խաղտումներ և  արտադրության են գնում ավելորդ բջիջներ, որի հետևանքով էլ ձևավորվում են լրացուցիչ մատները:
Առավել շատ հանդիպող պոլիդակտիկայի տեսակը մարդու մոտ վեցերորդ մատն է: Հաճախակի հանդիպում է ճկույթ մատի կողքին:


 

Link | Leave a comment | | Flag

Ալբինիզմ

Jan. 27th, 2016 | 11:14 am

Ալբինոսների մաշկը սպիտակավարդագույն է, մազերն սպիտակ են, աչքերը կարմիր։ Նրանց մաշկը արևի տակ ոչ թե մգանում, այլ
այրվում է։ Լսնամաշկությամբ (ալբինիզմ) տառապող անձանց մոտ նկատվում է լուսավախություն, քանի որ լույսի ճառագայթները նրանց աչքի մեջ թափանցում են ոչ միայն բբի, այլև գունակազուրկ ծիածանաթաղանթի միջոցով։
Սպիտակամաշկ երեխաների 3000-ից մեկը ալբինոս է։ Այսպիսի երեխա ծնվում է եթե երկու ծնողներն էլ ունենում են այսպիսի գեն, որը ռեցեսիվ է։ Ալբինիզմը հազվադեպ հանդիպող բնածին դրսևորում է, որն արտահայտվում է գունային լրիվ բացակայությամբ։ Ալբինիզմը ոչ հազվադեպ զուգորդվում է զարգացման այլ արատների հետ՝ խուլ-համրություն, էպիլեպսիա, գաճաճություն և այլն։ Պիգմենտի բացակայության պատճառով ալբինոսները չափազանց զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։
Ըստ գիտնականների՝ ալբինիզմը առաջանում է օրգանիզմում տիրոզինազ ֆերմենտների բացակայության արդյունքում։ Այդ ֆերմենտը սինթեզում է նյութ, որը պատասխանատու է մարմնի նորմալ գունավորման համար։ Լսնամաշկություն, լսնամորթություն՝ մարդու և կենդանիների, գունազրկություն, կանաչատություն (բույսերի)՝ մարդկանց և կենդանիների մաշկի, մազերի, աչքի ծիածանաթաղանթի բնական գունավորման (պիգմենտացիայի) բացակայություն։

Link | Leave a comment | | Flag

Դաունի համախտանիշ

Jan. 27th, 2016 | 10:51 am

Դաունի համախտանիշը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ երեխան ունի 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի հավելյալ կրկնօրինակ։ Գոյություն ունի Դաունի համախտանիշի երեք տեսակ՝ տրիսոմիա 21, տրանսլոկացիա և մոզաիցիզմ։ Տրիսոմիա 21-ի առաջացման պատճառները դեռևս անհայտ են, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հավանականությունն աճում է կնոջ տարիքի հետ մեկտեղ։ Սակայն քանի որ երիտասարդ կանանց ծնելիության մակարդակն ավելի բարձր է, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների 80%-ի մայրերի տարիքը 35 տարեկանից ցածր է։ Ամբողջական գիտական հետազոտություն չկա, որը ցույց կտա, որ Դաունի համախտանիշը պայմանավորված է շրջակա միջավայրի գործոններով կամ ծնողների գործողություններով հղիությունից առաջ և դրա ընթացքում։ 21-րդ քրոմոսոմի լրիվ կամ մասնակի լրացուցիչ կրկնօրինակը կարող է ծագել թե՛ երեխայի հորից, թե՛ մորից։ Դաունի համախտանիշի երեք տեսակներն էլ կապված են գենետիկական վիճակի հետ, սակայն դրանց 1% դեպքերում է համախտանիշը ժառանգաբար փոխանցվում։ Տրիսոմիա 21-ը և մոզաիցիզմը ժառանգական չեն, իսկ տրանսլոկացիան դեպքերի մեկ երրորդում ժառանգաբար է փոխանցվում, ինչն էլ կազմում է Դաունի համախտանիշի բոլոր դեպքերի 1%-ը:
Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են՝ մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։ Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսին են, օրինակ՝ սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։ Քանի որ վերոնշյալների մեծ մասն արդեն հնարավոր է բուժել, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վարում են առողջ կյանք։ Մինչև 1980-ական թվակններ, Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց կյանքի տևողությունը ցածր էր, սակայն հավասար հնարավորությունները, գիտության զարգացումն ու հասարակական վերաբերմունքի փոփոխությունները բերեցին տևողության աճի։ Նրանց կյանքի տևողությունը 1983 թվականից զգալիորեն աճել է՝ 25 տարեկանից դառնալով 60։ Առասպել է նաև, որ Դաունի համախտանիշ ունեցող անձինք ունեն խիստ արտահայտված մտավոր խնդիրներ։ Մտավոր դժվարությունների աստիճանը կարող է շատ տարբեր լինել՝ թույլից մինչև միջին մակարդակի։ Զարգացած երկրներում Դաունի համախտանիշ ունեցող երեխաները լիարժեք մասնակցում են հասարակական և անհատական կրթական ծրագրերին։ Ուսուցիչները և հետազոտողները դեռևս բացահայտում են Դաունի համախտանիշով մարդկանց կրթական պոտենցիալը։ Առասպել է նաև, որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ միշտ ուրախ են։ Նրանք մյուս բոլոր մարդկանց նման ունեն զգացմունքներ, կարող են արտահայտել բոլոր հույզերը։
Հայաստանի Հանրապետությունում Դաունի համախտանիշ ունեցող անձինք քիչ ներառված են կրթական համակարգում։ Հասարակությունում առկա կարծրատիպերի, տեղեկատվության պակասի պատճառով Դաունի համախտանիշ ունեցող նորածիններին ավելի հաճախ են մանկատուն հանձնում։ Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների՝ 2014 թվականին Դաունի համախտանիշ ունեցող 22 երեխաներ հենց հիվանդանոցից մանկատուն են տեղափոխվել։ Միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանում ստեղծված այդ իրավիճակին՝ գրելով, թե Հայաստանում ամոթ է Դաունի համախտանիշ ունեցող երեխայի ծնող դառնալը։
 

Link | Leave a comment | | Flag

Մահացու երազը

Dec. 11th, 2015 | 02:30 am

Հաճախ երազները նախազգուշացնում են մահվան մասին այն մարդուն, ով տեսնում է դրանք։
Պատմական արխիվներում պահպանվել է գրություն երազի մասին, որը տեսել էր Աբրահամ Լինքոլն իր մահից առաջ։
«Հազիվ թե հասցրեցի պառկել անկողնում, երբ անմիջապես քնեցի ու մի երազ տեսա․․․Շուրջս տիրում էր մահացու լռություն, երբ հանկարծ լսեցի ճնշված լացի ձայներ ու հոգոցներ․․․Ես վեր կացա և գնացի ուրիշ սենյակ, անցա մի շարք սենյակների միջով, սակայն ոչ մեկի չհանդիպեցի։ Միայն վերջին սենյակում իմ առջև բացվեց ապշեցուցիչ տեսարան՝ դիակառք, որի վրա պառկած էր հանգուցյալը։ Շուրջբոլորը կանգնած էին պահակները և խմբված մարդիկ․․․
- Ով է մահացել Սպիտակ տա՞նը-հարցրեցի ես զինվորին։
- Նախագահը- պատասխանեց նա ինձ,-նա մահացավ մարդասպանի ձեռքից։»

Link | Leave a comment | | Flag

Մենք շնչում ենք Կոմիտաս

Nov. 16th, 2015 | 11:59 pm

Այսօր, ընդհանուր պարապունքից հետո, ինչպես Կոմիտասյան օրերին, «Սեբաստիա» համերգասրահում «Կոմիտասյան երհգերի ուսուցում» թեմայով տեղի ունեցավ ուսումնական բաց պարապմունք։ Այս կիսամյակում սա արդեն երրոդ պարապունք էր, որի ընթացքում սովորեցինք և կատարեցինք Կոմիտասի գրառած և չկատարված երգերից։ Մեզ միացել էր նաև Նոր դպրոցի սովորողների խումբը, որը մեծ ոգևորթյամբ մասնկացում էր երգեցողությանը։ Այս անգամ ընտրվել էին ավելի բարդ երգեր՝ «Կաքավն եկավ» և «Թագվոր, քո ձիուն», որոնք շատ զարմանալի կերպով հեշտությամբ դարձան մերը։ Ինչպես ասաց ընկեր Տաթևը՝ մենք շնչում ենք Կոմիտաս։ Եվ ունենալով մեր հոգու խորքում մի անկյուն, որը կոչվում է Կոմիտաս, մենք միշտ զգում ենք նրա երաժշտությունը։






Link | Leave a comment | | Flag

Անիրական երազ

Oct. 13th, 2015 | 09:53 am

Երբ կողքիս էիր, չեի նայում քեզ վրա, իսկ երբ հեռացար, տեսնում էի քեզ ամենուր․․․
Ցավոք սրտի լավագույն բաները, ես գիտակցում եմ միայն ուշացումով։ Ապրելով տխրությամբ՝ դեպի անցյալը և վախով՝ դեպի ապագան։ Ամենուրեք՝ միայն ոչ ներկայում։
Կարծես ընկած լինեմ մի խոր փոսը և վերև նայելիս միայն երկու բան է գալիս մտքիս՝ ընկնել կամ բարձրանալ, ով հրեց և ով կօգնի բարձրանալ։ Չնայած, մարդկանց վրա պետք չէ հույս դնել։ Նրանք առիյթը բաց չեն թողնում ևս մեկ անգամ ապացուցելու, որ նրանց չարժե վստահել։ Ինքնավստահ լինելով ես կկարողանամ բարձրանալ, առանց որևիցե մեկի օգնության։ Ընդամենը մի փոքր ցանկություն է հարկավոր։ Բայց ես վախենում եմ․․․Չգիտեմ, թե ինչ է սպասում ինձ վերևում։  Միգուցե մեծ աստիճաններ, որոնք կօգնեն ինձ վեր բարձրանալ, իսկ հնարավոր է նաև ընդհակառակը, մի երկար սղարան, որի պատճառով ես էլ ավելի կիջնեմ ցած։
Անորոշությունը սկսում է դուր գալ ինձ, բայց դրա հետ մեկ տեղ հոգիս մասնատել։ Չգիտեմ, որն է ավելի վատ, անհաջող փորձը, թե անորոշությունը։ Արժե՞ ամբողջ կյանք երազել, թե պետք է հիասթափություն ապրել տխուր իրականությունից։ Ընտրելով առաջին տարբերակը ես ուժեղ փակում եմ աչքերս ու շարունակում երազել։ Արդյո՞ք կգա մի օր, երբ որևիցե մեկը կստիպի ինձ բացել դրանք և հասկանալ, որ երազս դարձել է իրական ։

Link | Leave a comment | | Flag